Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել Բայդենի և Կլիչկոյի գործնական հանդիպման մասին լուրը

165
klichko.org

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը հրաժարվել է մեկնաբանել տեղեկություններն այն մասին, թե Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն 2015 թ․ գործնական հանդիպումներ է ունեցել Ջո Բայդենի հետ, որն այն ժամանակ զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։

Երեքշաբթի հերթական ճեպազրույցի ընթացքում  Ժան-Պիեռին խնդրել են մեկնաբանել New York Post թերթի հրապարակումը, որում հաղորդվում էր, թե Կլիչկոն  ուկրաինական Burisma Holdings էներգետիկ ընկերության դուստր-ֆիրմայի «հիմնական բաժնետերն էր», որի վարչական կազմում էր Բայդենի որդին՝ Հանթերը։ Պարբերականի աղբյուրի տվյալներով՝ փոխնախագահը 2015 թ․ հանդիպել է Կլիչկոյի հետ։

«Ես կառաջարկեի դիմել Սպիտակ տան խորհրդականի աշխատակազմին»,- պատասխանել է Ժան-Պիեռը։

Նախորդ հոդվածըԼեհաստանում ձերբակալել են ՆԳՆ նախկին ղեկավարին և նրա տեղակալին
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը ՄԱԿ ԱԽ-ում կբարձրացնի ԿԺԴՀ-ի կողմից Ռուսաստանին հրթիռներ փոխանցելու հարցը