Բիշքեկում ռազմական ուղղաթիռ է աղետի ենթարկվել

175

Բիշքեկում ընկել է Ми-8 ռազմական ուղղաթիռ, զոհվել է մեկ մարդ, հաղորդել է Kabar գործակալությունը։

Գործակալության տեղեկատվության համաձայն՝ ուղղաթիռը պատկանում է Ղրղզստանի օդային պաշտպանության ուժերին։ Պաշտպանության նախարարությունում հաստատել են, որ ուղղաթիռը «հարկադրված կոշտ վայրէջք է իրականացրել ուսումնամարզական թռիչքների ընթացքում, և կան տուժածներ»։

Իր հերթին՝ Vesti.kg պարբերականը տեղեկացրել է, որ նախնական տվյալներով՝ բացի մեկ զոհից, ևս 10 հոգի տուժել է, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը մտադիր է հութիներին ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում
Հաջորդ հոդվածըՄակրոնը կոչ է անում թույլ չտալ, որ Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում