ԱՄՆ-ը շահագրգռված է ՌԴ-ի հետ քննարկելու միջուկային ոլորտի հարցեր

185

ԱՄՆ վարչակազմը շահագրգռված է Ռուսաստանի հետ քննարկելու միջուկային ոլորտին վերաբերող հարցեր և ելնում է նրանից, որ Մոսկվան գիտի Վաշինգտոնի դիրքորոշման մասին։

Այդ մասին հայտարարել է սպառազինության և միջազգային անվտանգության վերահսկողության հարցերով պետքարտուղարի տեղակալ Բոննի Ջենքինսը։

Նա ТАСС-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հայտարարությունն այն մասին, թե ռազմավարական կայունության վերաբերյալ երկխոսությունը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տեսանելի ապագայում հազիվ թե վերականգնվի այն տեսքով, ինչ կար նախկինում։

«Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, մենք առաջվա պես շահագրգռված ենք միջուկային ոլորտի հարցերը քննարկելու,- նշել է Ջենքինսը։- Կարծում եմ՝ նրանք գիտեն՝ ինչպիսի դիրքորոշում ունենք այդ հարցում։ Այն չի փոխվել»։

Նախորդ հոդվածըՌԴ-ում անօրինական ներգաղթյալներին կարգելեն մեքենա վարել
Հաջորդ հոդվածըՀԱՄԱՍ-ը պատրաստ է քննարկելու Իսրայելի զինծառայողների ազատ արձակման պայմանները