‘ԱՄՆ-ը ողջունել է բանակցությունները շարունակելու հանձնառությունը’

1303

Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Վիեննայում կայացած հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: «Մենք խրախուսում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին այս առաջին քայլի համար և սատարում ենք առաջիկա ամիսներին բանակցությունները շարունակելու նրանց համաձայնությունը»,-«Արմենպրեսի» հաղորդմամբ` ԱՄՆ դիրքորոշումը ներկայացրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Փսակին:  

Նրա խոսքով` վերջին մոտ երկու տարվա ընթացքում նրանց առաջին հանդիպումը երկխոսության վերականգման կարևոր քայլ է և ցույց է տալիս նրանց հանձնառությունը` լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` ԱՄՆ-ը, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ, կոչ է անում նախագահներին ակտիվ գործել երկու կողմից էլ մարդկային կյանքեր արժեցած հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության բաց նամակը` իրենց աջակցած պատգամավորներին’
Հաջորդ հոդվածը‘Բելառուս (Մ21) — Հայաստան (Մ21) 0-1 (Տեսանյութ)’