ԱՄՆ-ը Ուկրաինային տեղեկություններ կտրամադրի գարնանային հարձակման համար

284

ԱՄՆ-ն Ուկրաինային տվյալներ կփոխանցի հնարավոր գարնանային հարձակումների համար, սակայն ռազմական գործողությունների ընթացքը պետք է որոշի Կիևը։

Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին չորեքշաբթի երեկոյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Որոշել, թե ինչ անել գարնանը, որտեղ հարձակվել, որքան ուժ կիրառել դրա համար՝ դա պետք է անի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին,- ասել է Քիրբին։- Մենք, իհարկե, տվյալներ և մեր խորհուրդները կտանք, բայց ի վերջո՝ թիրախների հասանելիությունը պետք է որոշի նախագահ Զելենսկին»։

Ռուսաստանյան կողմը բազմիցս շեշտել է, որ Վաշինգտոնի այդ գործողությունները մեծացնում են ԱՄՆ-ի ուղղակի միջամտությունը ուկրաինական ճգնաժամին և կարող են անկանխատեսելի հետևանքների բերել միջուկային տերությունների հարաբերություններում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶելենսկի․ Ուկրաինան արևմտյան զենք չի կիրառի Ռուսաստանի տարածքում
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ՊԲ