Ըստ ԱՄՆ–ի` ԿԺԴՀ-ն չի հետաձգի միջուկային փորձարկումները

522

Միացյալ Նահանգները չի ակնկալում, թե Փհենյանը կհետաձգի նոր միջուկային փորձարկումը ԿԺԴՀ-ում տարածվող կորոնավիրուսի պատճառով, երեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Մենք երբեք չենք տեսել, որ ԿԺԴՀ վարչակազմի համար առաջնահերթ լինեն սեփական ժողովրդի մարդասիրական կարիքները,  և դրանք ստորադասվում են այդ ապակայունացնող ծրագրերին, որոնք վտանգ են ներկայացնում աշխարհի և Խաղաղ ու Հնդկական օվկիանոսների տարածաշրջանի համար ու այդ սահմաններից դուրս»,- ասել է դիվանագետը, երբ նրան խնդրել են պարզաբանել, թե արդյո՞ք ԱՄՆ-ը հավանական է համարում Փհենյանի կողմից սպասվող միջուկային փորձարկման հետաձգումը։

Փրայսի խոսքով՝ ԿԺԴՀ-ն մինչ օրս «հրաժարվել է միջազգային COVAX մեխանիզմի գծով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր տրամադրելու բոլոր առաջարկներից»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀրաձգություն Բուֆալոյում
Հաջորդ հոդվածըEni-ն ռուբլու հաշվեհամար է բացել Գազպրոմբանկում