‘ԱՄՆ-ը պատրաստ է ռմբակոծել Սիրիան և զինել սիրիական ընդդիմությանը’

938

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ առանց տատանվելու ավիահարվածներ կհասցնի Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին ու նաև զգուշացրել է, որ Ամերիկայի անվտանգությանն սպառնացողները ոչ մի տեղ չեն կարող թաքնվել:

Ավելին, Օբաման հայտարարել է, որ մտադիր է ավելացնել սիրիական զինված ընդդիմությանը ցուցաբերվող աջակցությունը, որին Սպիտակ տան ղեկավարը համարում է «Իսլամական պետության» դեմ պայքարում իր դաշնակիցը: «Ես կրկին կոնգրեսին կոչ եմ անում լիազորել մեզ և ռեսուրսներ տրամադրել՝ այդ մարտիկներին պատրաստելու և զինելու համար: «Իսլամական պետության» դեմ պայքարում մենք չենք կարող հույս կապել Ասադի վարչակարգի հետ, որն ահաբեկում է սեփական ժողովրդին»:

Ըստ որոշ տեղեկությունների՝ սիրիացի ապստամբների պատրաստմամբ կարող են զբաղվել Սաուդյան Արաբիայում գտնվող ուսումնական կենտրոնները:

ԱՄՆ նախագահը ներկայացրել է «Իսլամական պետության» դեմ պայքարելու իր ծրագրի հիմնական դրույթները և ընդգծել, որ այդ կազմակերպությունը ոչ մի ընդհանուր բան չունի ո՛չ իսլամի և ո՛չ էլ իսկական պետության հետ: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Սահմանադրությունը պետական գույքի կառավարման լիազորությունը ոչ թե վարչապետին է տվել, այլ՝ կառավարությանը. Տեսանյութ ‘
Հաջորդ հոդվածը‘Լավրով. ՆԱՏՕ-ն «կորցրել է իր գոյության իմաստը»’