‘ԱՄՆ-ը ցուցադրել է ՌԴ-ից Ուկրաինան գնդակոծելու արբանյակային լուսանկարներ’

1013

ԱՄՆ պետդեպարտամենտն այսօր հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնք, ամերիկյան պատոնատար անձանց պնդումների համաձայն՝ ապացուցում են Ռուսաստանի տարածքից ուկրաինական զորքերի գնդակոծության փաստը:

Լուսանկարներն արվել են հուլիսի 21-ից 26-ը և ներկայացվել են ազգային հետախուզության տնօրենի կողմից, ով համակարգում է ԱՄՆ բոլոր հետախուզական կառույցները:

Ինչպես հայտարարել են պետդեպարտամենտում, լուսանկարներում երևում են համզարկային կրակի հրթիռային համակարգեր և հրետանային ինքնագնա սարքեր՝ռուսաստանյան սահմանից, և արկերի պայթյունից առաջացած փոսեր՝ ուկրաինական կողմում՝ զորքերի դիրքերում:

Պետդումայի կրեմլամետ պատգամավորներից մեկը հայտարարել է, որ ամերիկացիները պնդումներն անապացուցելի են: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Հաագայի դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է $ 50 մլրդ վճարել ՅՈՒԿՕՍ-ին’
Հաջորդ հոդվածը‘«Boeing-777»-ը հրթիռակոծել են’