‘ԱՄՆ-ը ևս հազար զինվոր է ուղարկում Մերձավոր Արևելք’

1185

Պենտագոնը լրացուցիչ ևս հազար զինվոր է ուղարկում Մերձավոր Արևելք: Տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայացվածության մեծացումը տեղի է ունենում ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխհարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին:

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շենահենը հայտարարել է, որ այս քայլը պատասխանն է իրանական ուժերի թշնամական գործողություններին:

Երկուշաբթի ԱՄՆ ռազմածովային գերատեսչությունը լուսանկարներ է հրապարակել, որոնք, փորձագետների գնահատականներով, վկայում են, որ օրերս Օմանի ծովածոցում տանկերների վրա հարձակման ետևում կանգնած է Իրանը:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Թրամփ. Միգրանտների զանգվածային արտաքսումն ԱՄՆ-ից կսկսվի հաջորդ շաբաթ’
Հաջորդ հոդվածը‘Զելենսկի. Օլիգարխները ազդեցություն չունեն իմ թիմի անդամների վրա’