ԱՄՆ-ը G7 գագաթնաժողովում առաջարկներ կներկայացնի

344

ԱՄՆ իշխանությունները G7 գագաթնաժողովում, որը տեղի է ունենալու հունիսի 26-28-ը Գերմանիայի հարավում, մտադիր են  մի շարք կոնկրետ առաջարկներ ներկայացնել Ռուսաստանի վրա ճնշումները սաստկացնելու և Ուկրաինային աջակցելու վերաբերյալ։

Այդ մասին ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է չորեքշաբթի հատուկ հեռախոսային ճեպազրույցում՝ նվիրված G7-ի գագաթնաժողովի առիթով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջիկա ուղևորությանը Գերմանիա, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Իսպանիայում։

Պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ G7-ի առաջնորդները կքննարկեն աշխարհում արժեզրկման մակարդակի աճը, էներգետիկ և պարենային անվտանգության հարցեր։

Յոթնյակի գագաթնաժողովի մասնակիցները յոթ լիագումար նիստ կանցկացնեն, այդ թվում՝ Ուկրաինայի հարցով, որի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցություններին կմիանա տեսակապով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀենրիխ Մխիթարյանը բուժզննում անցավ «Ինտերում»
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Չամուսնացածների միջեւ սեքսի համար՝ 7 տարվա ազատազրկում