‘ԱՄՆ-ի և դաշնակիցների օդանավերը հարվածում են ԻՊ-ի դիրքերին Սիրիայի տարածքում’

825

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները օդային հարվածներ են հասցրել Սիրայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերին: Պենտագոնի ներկայացուցիչ, փոխծովակալ Ջոն Քիրբին հայտարարել է, որ գործի են դրվել կործանիչներ, ռմբակոծիչներ և Tomahawk հրթիռներ: «Նկատի ունենալով, որ գործողությունը դեռևս ընթացքի մեջ է, մենք չենք կարող լրացուցիչ մանրամասներ հայտնել»,- հավելել է փոխծովակալը:

Reuters գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի դաշնակիցներն են Քաթարը, Բահրեյնը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները:

Հաղորդումների համաձայն՝ հարվածներ են հասցվել Սիրիայի հյուսիսում Ռաքքա քաղաքին:  Սիրիայի կառավարությունը հաստատել է, որ «ամերիկյան կողմը ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչին նախազգուշացրել է  Ռաքքային օդային հարվածներ հասցնելու մասին»: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը» հրապարակել են մարզային հանդիպումների ժամանակացույցը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժի հանրահավաքային ֆոբիան’