ԱՄՆ կոնգրեսականն առաջարկել է պատժամիջոցներ մտցնել Ռոսատոմի դեմ

153

Օրենսդիր Գրեգորի Միքսը (դեմոկրատ՝ Նյու Յորք նահանգից) հիգշաբթի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին նախաձեռնություն է ներկայացրել, որով նախատեսվում է պատժամիջոցներ մտցնել Ռոսատոմի կամ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի նկատմամբ, «որոնք վտանգի են ենթարկում Զապորոժյան ԱԷԿ-ը»։

«Այդ օրինագիծը պատժամիջոցներ է սահմանում Ռոսատոմի դեմ, որը ֆինանսապես աջակցում է Ուկրաինայում պատերազմին, ինչպես նաև բոլոր նրանց դեմ, ովքեր վտանգի են ենթարկում միջուկային օբյեկտը»,- ասվում է փաստաթղթում։

Զապորոժյան ԱԷԿ-ը գտնվում է Էներգոդարում, կայանը ունի վեց էներգաբլոկ՝ ընդհանուր 6 ԳԲտ հզորությամբ։ Դա ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ 2022 թ․ փետրվարին ատոմակայանն անցել է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲլինքեն․ ԱՄՆ-ը ջանքեր կգործադրի՝ Ուկրաինայի սպառազինության պակասը լրացնելու համար
Հաջորդ հոդվածըՁերբակալել են Մարգարիտա Սիմոնյանի անունից փող հանգանակողներին