Բլինքեն․ ԱՄՆ-ը ջանքեր կգործադրի՝ Ուկրաինայի սպառազինության պակասը լրացնելու համար

142

Միացյալ Նահանգների վարչակազմը բոլոր անհրաժեշտ ջանքերը կգործադրի, որպեսզի լրացնի Ուկրաինայի զինանոցում զենքի ու զինամթերքի պակասը, եթե Կիևը դրա մասին տեղեկացնի Վաշինգտոնին, հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրան խնդրել են մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքն այն մասին, թե Արևմուտքը բավարար քանակով զրահատեխնիկա չի մատակարարել, որպեսզի Ուկրաինայի ԶՈՒ-ն կարողանա սկսել հակահարձակումը։

«Դա գործընթաց է, և մենք Ուկրաինայի և Կիևին ռազմական օգնության  հարցերով կոնտակտային խմբի դաշնակիցների հետ տառացիորեն ամենօրյա աշխատանք ենք կատարում, որպեսզի համոզվենք, որ նա աջակցություն ստանում է։ Եթե ինչ-որ բանի պակաս կա, նրանք մեզ կասեն, իսկ մենք  կջանանք լրացնել այդ պակասը»,- ասել է Բլինքենը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼուկաշենկոյի առողջական վիճակը սովորաբար չի քննարկվում
Հաջորդ հոդվածըԱՄՆ կոնգրեսականն առաջարկել է պատժամիջոցներ մտցնել Ռոսատոմի դեմ