Instagram-ը հանել է Ռոբերտ Քենեդի Կրտսերի ակաունտի արգելքը

208

Instagram-ը բացել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի զարմիկ, իրավաբան Ռոբերտ Քենեդի Կրտսերի ակաունտը։ Ինչպես կիրակի օրը հաղորդել է The Washington Post թերթը, քաղաքական գործչի հաշիվը կրկին ակտիվ է ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրությունների շեմին, որին հավակնում է նա։

Հրապարակման մեջ նշվում է, որ այդ հարթակը Քենեդի Կրտսերի էջը փակել էր 2021 թ․ «կորոնավիրուսի կամ պատվաստանյութերի մասին բազմիցս կեղծ լուրեր հրապարակելու համար»։ Պարբերականը նշում է, որ քաղաքական գործչի էջին հետևում է 760 հազար մարդ։

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հաղորդել է, որ Ռոբեր Քենեդի Կրտսերը դիմում է ներկայացրել՝ առաջադրելով իր թեկնածությունը 2024 թ․ նախագահական ընտրություններում։ Քաղաքական գործիչը սենատոր Ռոբերտ Քենեդիի (1925-1968) որդին է և ԱՄՆ նախկին առաջնորդ Ջոն Քենեդիի (1917-1963) զարմիկը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆախկին իրավաբան․ Գաղտնի փաստաթղթերի գործով Թրամփին մեղադրանք չի ներկայացվի
Հաջորդ հոդվածըՊաշտոնական․ Բենզեման հեռանում է «Ռեալից»