‘ԱՄՆ նախկին փոխնախագահ Չեյնին արդարացված է համարում խոշտանգումները ԿՀՎ-ի կողմից’

825

Ահաբեկչության մեջ կասկածվողներին ԱՄՆ ԿՀՎ-ի կողմից խոշտանգումներով ուղեկցված հարցաքննությունները ցանկալի արդյունքն են տվել և միանգամայն արդարացված էին, հայտարարել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնին:

Նրա խոսքով՝ խոշտանգումների շնորհիվ ստացվել է արժեքավոր տեղեկատվություն՝ ահաբեկիչների դեմ պայքար մղելու համար:

 «Ծրագիրը հաջող էր, միանգամայն հաջող: Ես առանց երկմտելու կկրկնեի այն», ասել է Չեյնին NBC հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Նրա պնդմամբ՝ խոշտանգումների կիրառումը ամերիկյան հատուկ ծառայություններին օգնել է պարզելու ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման նախկին պարագլուխ Ուսամա Բեն Լադենի գտնվելու վայրը և ոչնչացնելու նրան 2011 թ. մայիսին, ինչպես նաև՝ գտնելու 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների այլ կազմակերպիչների, և կանխել նոր ահաբեկչական գրոհները ԱՄՆ տարածքում:

Չեյնին Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմում փոխնախագահի պաշտոնն զբաղեցրել է 2001-2009 թթ.: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիա. ԱԳ նախարարը հայտարարել է պետական հեղաշրջման փորձը կանխելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Մոլդովայում թմրամոլների որջ է հայտնաբերվել այն շենքում, որտեղ ապրում է երկրի նախագահը’