ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող օբյեկտներին

170

Հինգշաբթի օրը ԱՄՆ ԶՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի օբյեկտներին, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, կարող են կապ ունենալ Իրանի ԶՈՒ էլիտար զորամասի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։

Այդ մասին հաղորդել է Պենտագոնի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ մարտի 23-ին Սիրիայի հյուսիս-արևելքում, ԱՄՆ-ի գլխավորած՝ միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի բազայի վրա «անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում ամերիկացի մեկ պայմանագրային զինծառայող զոհվել է, վեցը վիրավորվել են»։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կարգադրությամբ՝ ես ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերին լիազորել եմ այսօր գիշերը ճշգրիտ ավիահարվածներ հասցնել արևելյան Սիրիայում այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են իրանական Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող խմբերի կողմից,- ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի խոսքն է մեջբերում մամուլի ծառայությունը։- Ավիահարվածները հասցվել են ի պատասխան այսօրվա գրոհի, ինչպես նաև Սիրիայում դաշինքի ուժերի վրա վերջերս կատարված մի շարք հարձակումների, որոնք կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵՀ․ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը ուղղված է դրանք շրջանցելու դեմ պայքարին
Հաջորդ հոդվածըՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել՝ մրցավարներին կաշառելու մեղադրանքները պարզելու նպատակով