ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել՝ մրցավարներին կաշառելու մեղադրանքները պարզելու նպատակով

165

ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ՝ մրցավարներին կաշառելու կասկածանքների ֆոնին, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։

«ՈւԵՖԱ-ի Կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ այսօր նշանակվել են էթիկայի և կարգապահական տեսուչներ՝ հետաքննելու «Բարսելոնա» ՖԱ-ի կողմից հնարավոր իրավական խախտումները՝ կապված այսպես կոչված «Նեգրեյրայի գործի» հետ»,- գրել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ կատալոնական ակումբը շուրջ 17 տարի անընդմեջ գումար է փոխանցել Իսպանիայի տեխնիկական մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեիրային։

Ըստ մամուլի՝ ֆունկցիոները «Բարսելոնայից» ստացել է ավելի քան 7 միլիոն եվրո: Կապտանռնագույնները պնդում են, որ այդ գումարը Նեգրեյրայի խորհրդատվական ծառայությունների դիմաց է։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող օբյեկտներին
Հաջորդ հոդվածըՌոմանո․ Տուխելը կփոխարինի Նագելսմանին Բավարիայի գլխավոր մարզչի պաշտոնում