‘ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրել է անջատականներին տանկեր և «Գրադ» կայանքներ մատակարարելու մեջ’

1365

Ռուսաստանը Ուկրաինայի հարավ-արևելքում անջատականներին տանկեր և համազարկային կրակի «Գրադ» կայանքներ է մատակարարել, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը: Այս մասին հաղորդել է The New York Times-ը:

Պետդեպարտամենտի տվյալներով՝ T-64 տիպի երեք տանկերի շարասյունը, համազարկային կրակի մի քանի ռեակտիվ համակարգեր և ռազմական տրանսպորտային այլ միջոցներ ուկրաինական Սնեժնոե քաղաքի մոտ հատել են սահմանը: Պարբերականը նշում է, որ դրա վերաբերյալ հաղորդումները և լուսանկարները տարածվել են հինգշաբթի օրը, սակայն տեղեկություններն այն մասին, թե որտեղից է եկել տեխնիկան, տարբեր են եղել:

T-64 տանկերը հին են և չեն գործածվում ռուսաստանյան բանակում, ինչի առնչությամբ պետդեպարտամենտում նշել են. «Ռուսաստանը կպնդի, որ տանկերը պատկանում են ուկրաիանական ուժերին, սակայն այդ շրջանում ոչ մի ուկրաիանական տանկային ստորաբաժանում չկա: Մենք համոզված ենք, որ այդ տանկերը Ռուսաստանից են եկել»: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ալբա. Պետք է հավատալ Իսպանիայի հավաքականին’
Հաջորդ հոդվածը‘Եվրահանձնաժողովի նախագահը հանդիպել է Ալիեւի հետ’