‘ԱՄՆ-ում խարդախության կասկածանքով 8 հայ է ձերբակալվել’

744

Հունվարի 28-ին ԱՄՆ-ի Գլենդել և Բարբանք քաղաքներում ապահովագրական ծառայություններից գումար կորզելու նպատակով ավտովթարներ բեմադրելու կասկածանքով ձերբակալվել են ԱՄՆ հայազգի քաղաքացիներ Աիդա Հակոբյանը, Սեդա Մարգարյանը, Մամիկոն Հակոբյանը, Մասիս Գալստյանը, Ռոզա Գալստյանը, Ռոզա Իսայանը և Սեթիկ Փաթաթանյանը: Այս մասին հայտնի է դարձել Ապահովագրության պետական վարչության ներկայացուցիչ Դեյվ Ալթհաուսենի հաղորդած տեղեկատվությունից:

Հետազոտությունը ցույց է տվել, որ 45-ամյա Սուրեն Գրիգորյանը ապահովագրական ընկերությանը կեղծ տեղեկություններ է հայտնել՝ պնդելով, որ իր Mercedes մակնիշի ավտոմեքենան վանդալիզմի է ենթարկվել: Ականատեսների վկայություններից հետագայում պարզվել է, որ Գրիգորյանն ինքն է վնասել իր մեքենան՝ ապահովագրողից 20 հազար դոլար կորզելու նպատակով:

Հետագա քննության արդյուքնում բացահայտվել է, որ մյուս 7 կասկածյալները, որոնք սերտ ազգակցական կապեր ունեն Գրիգորյանի հետ, 2008-ին կեղծ ավտովթարներ բեմադրելու միջոցով ապահովագրական ընկերություններից կորզել են 62 հազար դոլար:

Մեղավոր ճանաչվելու դեպքում կասկածյալներից յուրաքանչյուրին սպառնում է 5 տարվա ազատազրկում և 50 հազար դոլարի տուգանք:

Նախորդ հոդվածը‘Ստեփան Դեմիրճյանն այսօր ԱԺ-ում մասնակցել է ՀԱԿ խմբակցության նիստին’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Ես կասկածում եմ, թե Երևանում շատ են 130 հազար դրամ վարձատրությամբ աշխատատեղերը’