‘ԱՄՆ-ում հայտնաբերվել է Պիկասոյի՝ 13 տարի առաջ գողացված կտավը’

1658

Ամերիկյան մաքսային  ծառայությունը հայտնաբերել է Պիկասոյի «Վարսահարդարուհին» կտավը, որը 2001 թ. գողացվել էր Ֆրանսիայում, ապա փոստով ուղարկվել Բելգիայից ԱՄՆ: Այս մասին հաղորդել է Նյու Յորքի արևելյան շրջանի դատախազ Լորետա Լինչը:

Կուբիստական «Վարսահարդարուհին» կտավը, որը պատկանում է Ֆրանսիայի իշխանություններին, անհայտ հանգամանքներում առևանգվել էր Փարիզի Պոմպիդուի կենտրոնի պահոցից:

2014 թ. դեկտեմբերին կտավը Բելգիայից ուղարկվել է ԱՄՆ: Փաստաթղթերում նշվում է, որ դա «կրկնօրինակ» է՝ 30 եվրո արժողությամբ: Կտավն ուղարկողը ոմն Ռոբեր է, այն ուղարկվել է որպես ամանորյա նվեր:

Համարվում է, որ 1911 թ. նկարված «Վարսահարդարուհու» շուկայական գինը կազմում է մեկ միլիոն դոլար: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում առաջին անգամ նշվում է Հատուկ գործողության ուժերի օրը’
Հաջորդ հոդվածը‘Ելենա Մասյուկ. Սավչենկոն մոտ օրերս կարող է մահանալ’