‘Ռուսաստանում առաջին անգամ նշվում է Հատուկ գործողության ուժերի օրը’

973

Փետրվարի 27-ին Ռուսաստանի Դաշնությունում առաջին անգամ նոր տոն է նշվում՝ Հատուկ գործողությունների ուժերի օրը, որը սահմանվել է նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ հրամանագրով՝ ընդամենը մեկ օր առաջ:

Նախագահի հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերնետ-կայքում, նշվում է, որ այն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ փետրվարի 26-ից:

Թե ինչու է Հատուկ գործողությունների ուժերի մասնագիտական տոնի համար ընտրվել հատկապես փետրվարի 27-ը՝ չի պարզաբանվում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բոտուլիզմի դեպք` Լոռու և Արարատի մարզում ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում հայտնաբերվել է Պիկասոյի՝ 13 տարի առաջ գողացված կտավը’