‘ԱՄՆ-ում հրատարակվել է ձեւախեղված Աստվածաշունչ՝ միասեռականների համար ‘

891

ԱՄՆ-ում լույս է տեսել աշխարհում առաջին Աստվածաշունչը միասեռականների համար, հաղորդում է  newsru.com-ը: Հրատարակության հեղինակները, փաստորեն խեղել են Սուրբ գրքի բովանդակությունը, նրա միջից հանելով կամ փոփոխելով արվամոլությանը վերաբերող հատվածները՝ որպեսզի միասեռականները իրենց վիրավորված չզգան:  

«Մենք ուզում էինք, որ այս գիրքը լցված լինի Աստծո խոսքով, որպեսզի ոչ մեկը չկարողանա այն սխալ գործածել՝ դատապարտելով LGBT ներկայացուցիչներին (LGBT- լեսբիներ, գեյեր, բիսեքսուալներ և տրանսգենդերներ), որոնք Աստծո զավակներն են, և դա մեզ հաջողվել է,- հայտարարել են հրատարակիչները:- Դուք չեք կարող ընտրել ձեր սեռային պատկանելությունը, սակայն կարող եք ընտրել Հիսուսին»: Նոր վարկածում, հոմոֆոբների սխալ մեկնաբանություններից խուսափելու նկատառումով, ուղղումներ են մտցվել Սուրբ Գրքի ութ հատվածներում, որտեղ համասեռականությունը մեղք է համարվում: Օրինակ, Ղևտացիների գրքում «Քո սերնդից ոչ մէկին օտար իշխանի ծառայութեանը չյանձնես եւ դրանով իմ անունը չպղծես, քանզի ես եմ Տէրը։ Այր մարդու հետ չպառկես, ինչպէս պառկում ես կնոջ հետ, որովհետեւ դա պղծութիւն է: Եթէ որեւէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպէս կնոջ հետ, նրանք պղծութիւն գործած կը լինեն» (Ղևտ, 18:21) հատվածն այսպես է հնչում.  «Օտարի տաճարում այր մարդու հետ չպառկես, ինչպէս պառկում ես կնոջ հետ», ինչից հետևում է, որ համասեռականությունը ծագել է հեթանոսների մոտ, ուստի և համասեռականության արգելքը տարածվում է բացառապես հեթանոսների, այլ ոչ թե քրիստոնյաների վրա։

 

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիները անբավարար են գնահատում քաղաքապետարանի ձնամաքրման աշխատանքները (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանին’