‘Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանին’

1243

Դեկտեմբերի 19-ին ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ, հայտնում է Հայ ազգային կոնգրեսի լրատվական ծառայությունը: Դեսպանի խնդրանքով, Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող զարգացումները և դրանց վերաբերյալ իր մոտեցումները: Առաջին նախագահն անդրադարձ է կատարել նաև Հայաստանի առջև ծառացած ներքին մարտահրավերներին, մասնավորապես համակարգային կոռուպցիային, ժողովրդավարական ազատությունների և հեռուստաեթերում բազմակարծության և տնտեսական մրցակցության բացակայությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Առաջին խորհրդական Իզաբել Գինելը և Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում հրատարակվել է ձեւախեղված Աստվածաշունչ՝ միասեռականների համար ‘
Հաջորդ հոդվածը‘ Լ. Զուրաբյանի եւ Վ. Օսկանյանի դիմումն ուղարկվել է ՀՔԾ՝ ընթացք տալու համար’