‘ԱՄՆ-ում ձերբակալվել է Կապիտոլիումի դեմ ահաբեկչություն ծրագրած անձը’

929

ԱՄՆ-ում ձերբակալվել է մի մարդ, ով կասկածվում է Վաշինգտոնում Կապիտոլիումի՝ ԱՄՆ կոնգրեսի շենքի վրա ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ: Կասկածյալը, ըստ ամենայինի, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության համակիր է:

Ցինցինատիի 20-ամյա բնակիչ Քրիստոֆեր Քոռնելը ուսումնասիրել է ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստելու միջոցները, հրազեն և 600 փամփուշտ է ձեռք բերել և պատրաստվել է մեկնել Վաշինգտոն՝ իր ծրագիրն իրագործելու նպատակով: Այդ մտադրությունները Հետաքննությունների դաշնային բյուրոյին հայտնի են դարձել իրենց գործակալի միջոցով, որը գրագրություն է հաստատել չարագործի հետ, փոխանցում է Reuters-ը: Twitter-ում Ռահիլ Մահրուս Ուբայդա անվան տակ Քոռնելը պատմել է, որ ինքը պաշտպանում է «Իսլամական պետության» գաղափարները: ՀԴԲ-ի գործակալի հետ գրագրության ժամանակ նա խոստովանել է, որ թեպետ ոչ մի ահաբեկչական կազմակերպությունից առաջադրանք չի ստացել գրոհելու Կապիտոլիումը, սակայն «մենք արդեն կանաչ լույս ենք ստացել այն կողմի մեր Եղբայրներից և Անվալ ալ-Ավլակիից՝ մինչ վերջինիս նահատակվելը»:

Քոռնելին պաշտոնատար անձի սպանության փորձի, ինչպես նաև՝ հանցագործություններ կատարելու նպատակով զենք ձեռք բերելու մեղադրանքներ է ներկայացվել: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն Օմանին և Էստոնիային է փոխանցել Գուանտանամոյի հինգ կալանավորների’
Հաջորդ հոդվածը‘Ճշտված տվյալներով Գյումրիում 12 վիրավոր կա. Aravot.am’