‘ԱՄՆ-ում մեկ օրում երկու հարձակում է կատարվել’

1352

ԱՄՆ-ի Դեթրոյթ քաղաքում (Օհայո նահանգ),  24-ամյա Քոննոր Բեթսը կրակ է բացել քաղաքի բարերից մեկի մոտ։ Հաղորդվում է ինը զոհի և տասնյակ վիրավորների մասին։

Նույն օրը ԱՄՆ-ում երկրորդ հարձակումն է եղել․ դրանից մի քանի ժամ առաջ 20 հոգի սպանվել է Թեքսասում՝ Էլ Պասոյում։ Այդ հարձակումը հետաքննվում է որպես «ներքին ահաբեկություն»։

Դեթրոյթում ոստիկանությունը Քոնոր Բեթսին վնասազերծել է շատ արագ՝ երբ նա կրակահերթ արձակելով՝ փորձել է ներխուժել այցելուներով լեփ-լեցուն բարը։

Հաղորդվում է նաև, որ Դեթրոյթում ինը զոհերից մեկը հրձիգի 22-ամյա քույրն է՝ Մեգան Բեթսը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը‘Իրանը ևս մի լցանավ է կալանել’
Հաջորդ հոդվածը‘Հոնկոնգում վտանգավոր իրավիճակ է ստեղծվել’