ԱՄՆ-ում օրինագիծ են պատրաստում ընդդեմ ՌԴ-ի և Իրանի համագործակցության

200

Ամերիկյան սենատոր Թեդ Քրուզը (հանրապետական՝ Թեքսաս նահանգից) մտադիր է ներկայացնել մի օրինագիծ, որի միջոցով հնարավոր կլինի պատժամիջոցներով դիմակայել Ռուսաստանի և Իրանի ռազմատեխնիկական համագործակցությանը։

Այդ մասին օրենսդիրը հայտարարել է չորեքշաբթի Վաշինգտոնում, Հուդզոնի համալսարանում ելույթի ժամանակ։

«Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցությունը լայնածավալ է, այն խորանում է։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն արդեն չի փորձում դիմակայել դրան»,- պնդում է սենատորը։

Քրուզը նաև նշել է, որ այդ օրինագիծն ուղղված է նրան, որ «արգելափակվեն այն միլիորդավոր դոլարները, որոնք ունի Իրանն արտասահմանում»,  այդպիսով՝  այդ միջոցներն անհասանելի կլինեն Թեհրանին, եթե ուզենա «ատոմի վերաբերյալ ևս մի գործարք» կնքել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնտոնով․ Ռուսներին հավաքագրելու՝ ԿՀՎ-ի նոր փորձերը ՌԴ-ի դեմ հիբրիդային պատերազմի մի մասն են
Հաջորդ հոդվածըԴեսանտիսը կառաջադրվի ԱՄՆ նախագահական ընտրություններում