Դեսանտիսը կառաջադրվի ԱՄՆ նախագահական ընտրություններում

292

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը հաջորդ շաբաթ դիմում կներկայացնի՝ 2024 թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ։

Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ բացի Դաշնային ընտրական հանձնաժողովին դիմում ներկայացնելուց, հաջորդ շաբաթ 44-ամյա Դեսանտիսի թիմը  կսկսի միջոցների հանգանակումը նախընտրական մրցապայքարի համար։ Ի դեպ, Դեսանտիսին շատերը համարում են Միացյալ Նահանգների հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական մրցակիցը։

Ապրիլին ամերիկյան NBC հեռուստաընկերության անցկացրած հարցումների արդյունքներով՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցության ընտրողների առնվազն 31 %-ը կպաշտպանի Դեսանտիսին, եթե փրայմերիզն անցկացվի հիմա։ Թրամփին աջակցություն է հայտնել ընտրողների 46 %-ը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ում օրինագիծ են պատրաստում ընդդեմ ՌԴ-ի և Իրանի համագործակցության
Հաջորդ հոդվածըԿիևում չեն բացառում, որ Զելենսկին կմասնակցի G7 գագաթնաժողովին