Անտոնով․ Ռուսներին հավաքագրելու՝ ԿՀՎ-ի նոր փորձերը ՌԴ-ի դեմ հիբրիդային պատերազմի մի մասն են

200

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության փորձերը՝ քարոզչական տեսաերիզներ տեղադրելով՝ հավաքագրել ռուսաստանցիների, սադրանք են, դրանք ՌԴ-ի դեմ հիբրիդային պատերազմի մի մասն են։

Այդ մասին հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

«Սա արդեն ամերիկյան հատուկ ծառայությունների առաջին լկտի սադրանքը չէ։ Դեսպանատան տարածքում, օրինակ, YouTube հարթակն օգտագործելով, մշտապես թիրախավորված քարոզչական նյութեր են տեղադրվում՝ ռուսաստանցիներին հավաքագրելու նպատակով։ Հեռախոսահամարներ են նշվում, որոնցով կարելի է զանգահարել և դառնալ դավաճան։ Դա դեռ անցյալ տարի է սկսվել։ Խոսքը համակարգված աշխատանքի մասին է՝ Ռուսաստանի Դաշնության դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի շրջանակներում»,- նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով մայիսի 16-ին ԿՀՎ-ի հրապարակած տեսաերիզը, որում ռուսաստանցիների կոչ է արվում տեղեկություններ փոխանցել։

«Արևմուտքում թշնամիները դեռ Նապոլեոնի ժամանակներից գիտեն, որ մեր երկիրն անխոցելի է դրսի այդ գրոհների նկատմամբ։ Այ, հիմա էլ, տապալելով իրենց սանկցիոն բլիցկրիգը և հասկանալով, որ մեզ ռազմական պարտության մատնել հնարավոր չէ, ջանում են քաոս ստեղծել ռուսաստանյան հասարակության մեջ։ Նրանց խնդիրն է՝ այնպես անել, որ ամեն ինչ գլխիվայր շրջվի, ու մենք չհավատանք ինքներս մեզ։ Եվ այդ ժամանակ կարելի կլինի Ռուսաստանը վերցնել մերկ ձեռքերով»,- ընդգծել է դեսպանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊՆ-ն հորդորում է լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ում օրինագիծ են պատրաստում ընդդեմ ՌԴ-ի և Իրանի համագործակցության