‘ԱՄՆ պետդեպը համոզված է, որ Սիրիայի կառավարական զորքերը քլոր են կիրառել’

960

Միացյալ Նահանգները կարծում է, որ Սիրիայի կառավարական զորքերը վերջին ամիսներին ընդդիմության ջոկատների դեմ որպես զենք՝ կիրառել են քիմիական նյութ, մասնավորապես՝ քլոր: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Քիմիական զենքի արգելման կազմակերպության նոր զեկույցը:

Հարֆն ընդգծել է, որ ստացված տվյալների համաձայն՝ քլորով տակառները հակառակորդի դիրքերի վրա են նետվել ուղղաթիռներից:

Նա նաև հիշեցրել է, որ քլորը քիմիական զենքի միջազգային կոնվենցիայով սահմանված արգելված նյութերի ցանկի մեջ չի մտնում, եթե այն ուղղակիորեն չի օգտագործվում զենք պատրաստելու նպատակով: Դրա համար էլ սիրիական քիմիական զենքի ոչնչացման գործընթացը չի անդրադարձել այդ երկրում քլորի պաշարներին: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Կատալոնիան հույս ունի, որ Շոտլանդիայի հանրաքվեն կազդի իսպանական ինքնավարության ճակատագրի վրա’
Հաջորդ հոդվածը‘«Ո՛չ ցեղասպանություններին» ջահերով երթը կայացավ’