‘ԱՄՆ պետքարտուղարը հուսով է, որ Վրաստանը կմտնի ՆԱՏՕ’

892

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հույս է հայտնել, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ: Վրաստանի կառավարության մամլո ծառայությունն այսօր տեղեկացրել է, որ այդ մասին Քերին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, փոխանցում է Interfax-ը: «Զրույցի ընթացքում Ջոն Քերին հույս հայտնեց, որ Վրաստանը կշարունակի իր ջանքերը Եվրատլանտյան տարածք մուտք գործելու ուղղությամբ և կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ»,- ասված է մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի նախկին նախագահի գործով դատական լսումները հետաձգվել են’
Հաջորդ հոդվածը‘Ողբերգություն Սանտա-Մոնիկայում’