‘ԱՄՆ պետքարտուղար. «Մադուրոյի օրերն իշխանության ղեկին հաշվված են»’

1203

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն միջազգային հանրությանը կոչ է արել քննարկել «բոլոր հնարավոր միջոցները»՝ Նիկոլաս Մադուրոյին երկրի նախագահի պաշտոնից հեռացնելու համար:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Մադուրոյի օրերն իշխանական ղեկին հաշվված են:

Վենեսուելայում շարունակվում են բախումները նախագահ Մադուրոյի հակառակորդների  և զինվորականների, ոստիկանության ու կառավարամետ զինված խմբավորումների միջև: Դրանք տեղի են ունենում սահմանամերձ շրջաններում, որտեղով հարևան պետությունները փորձում են մարդասիրական օգնություն մտցնել Վենեսուելա:

Սահմանամեձ շրջաններում տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է առնվազն երկու հոգի, այդ թվում՝ 14-ամյա պատանի: Մադուրոյի հակառակորդները հաղորդում են հարյուրավոր տուժածների մասին:

Նիկոլաս Մադուրոն արգելել է մարդասիրական օգնության մուտքը Վենեսուելայի տարածք:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի քաղաքներում ցույցեր են անցկացվել՝ ի հիշատակ Բորիս Նեմցովի’
Հաջորդ հոդվածը‘Կանտոնայի կանխատեսումը. Պրեմիեր լիգայի լավագույն քառյակը’