‘ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է այս տարի այցելել Հայաստան’

1085

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է այս տարի այցելել Հայաստան: Ինչպես տեղեկացnում են ՀՀ արտգործնախարարությունից, այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Վաշինգտոնում հունիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման ժամանակ: ՀՀ արտգործնախարարն ու Ջոն Քերին հանդիպման ընթացքում քննարկել են նաեւ երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունները և այդ նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, կարևորվել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսության մեկնարկը, «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի գործունեության վերսկսումը Հայաստանում:

Էդվարդ Նալբանդյանի ԱՄՆ այցը մեկնարկել է հունիսի 4-ին: 

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. ՀՀ-ը կարող է ռազմականապես ծառայել Ռուսաստանին, տնտեսապես՝ ինտեգրվել ԵՄ-ին’
Հաջորդ հոդվածը‘Կուրսանտի սպանության մեջ կասկածվողը կալանավորվել է’