‘ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է հեռանալ քաղականությունից ‘

1294

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խոստովանել է, որ մտադիր է հեռանալ քաղաքականությունից և չի մասնակցի 2016 թ. նախագահական ընտրություններին: «Ես հեռանում եմ քաղաքականությունից: Ընդհանրապես որևէ պլան չունեմ: Սա իմ վերջին կանգառն է»,- հայտարարել է Քերին CNN-ի եթերից:

Քերին նաև խոստովանել է, որ իրեն ուրախացնում է քաղաքական խաղերից դուրս գտնվելու հնարավորությունը, և իր ներկա դիրքը, երբ նախագահն իրեն է վստահել մեծ խնդիրների լուծումը, անվանել է «չափազանց արտոնյալ», սակայն ինքը չի ցանկանում մասնակցել նախագահական ընտրարշավին:

ԱՄՆ-ում հերթական նախագահական ընտրությունները կայանալու են 2016 թ.: Հնարավոր թեկանծուների շարքում նշվում են փոխնախագահ Ջո Բայդենի և նախկին առաջին տիկին, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անունները: Իր նախագահական հավակնությունների մասին  արդեն հայտարարել է նաև  միլիարդատեր Դոնալդ Թրամփը, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Լավագույն սիրողական լուսանկարչական խցիկները’
Հաջորդ հոդվածը‘Սոչին՝ օլիմպիական խաղերի բացումից առաջ. Ֆոտոշարք’