ԱՄՆ սենատորը Թուրքիային սպառնացել է մերժել F-16-ի մատակարարումը

463

ԱՄՆ Կոնգրեսի սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը (դեմոկրատ Նյու Ջերսի նահանգից) չորեքշաբթի օրը Թուրքիային սպառնացել է մերժել ամերիկյան F-16 կործանիչների մատակարարումը, եթե Անկարան չպաշտպանի Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ։

Սենատորի խոսքը մեջբերում է The Washington Post-ը։

Մենենդեսը խիստ քննադատել է Անկարայի գործողությունները, հայտարարել, որ այդ գործողությունները մտահոգություն են առաջացնում Թուրքիայի հուսալիության վերաբերյալ՝ որպես ԱՄՆ-ի դաշնակիցի՝ նրա կողմից ռուսաստանյան C-400 հրթիռային համակարգեր գնելուց և ՌԴ-ի դեմ Արևմուտքի սանկցիաներին չմիանալուց հետո։ Մենենդեսը հիշեցրել է, որ Թուրքիան ձգտում է ձեռք բերել մի քանի տասնյակ F-16 կործանիչներ, որոնց վաճառքը պահանջում է ինչպես նախագահ Ջո Բայդենի վարչակազմի, այնպես էլ Կոնգրեսի թույլտվությունը։ «Հուսով եմ՝ վարչակազմը ուշադրություն կդարձնի դրան, երբ քննարկի Անկարայի հայտը։ Դուք պետք է նախագահ Էրդողանին ասեք, որ ինքն իրեն պետք է այլ կերպ պահի, եթե ուզում է, որ ինչ-որ բան քննարկվի»,- ասել է սենատորը։

Իր հերթին՝ դաշինքի հետ կապերի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, հանրապետական Թոմ Թիլիսը նշել է, որ թեպետ ԱՄՆ–ը «որքան ուզեք՝ լծակներ ունի» Թուրքիային համագործակցության մղելու, բայց ինքը «չէր ուզենա, որ բանը դրան հասնի»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿԺԴՀ-ն պատրաստ է միջուկային փորձարկում անցկացնել
Հաջորդ հոդվածըԻտալիան ռուսաստանյան գազից կհրաժարվի 2024 թ․ վերջին