ԱՄՆ սենատորները կոչ են անում ՌԴ-ն ընդգրկել ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակում

349

ԱՄՆ Կոնգրեսի սենատորներ Ռիչարդ Բլյումենթալը և Լինդսի Գրեմը կիրակի օրը կրկին երկրի նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են արել Ռուսաստանը ընդգրկել ահաբեկչության հովանավոր պետությունների ցուցակում։

Հուլիսին երկու սենատորներն էլ եղել են Ուկրաինայում, որտեղ հանդիպել են նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Կարծում եմ՝ վարչակազմը պետք է Ռուսաստանին ասի, որ մենք իրենց «իզգոյ» կդարձնենք, ինչպես Իրանն ու Կուբան են»,- հայտարարել է Բլյումենթալը CNN հեռուստատեսության եթերում։

«Մենք մտադիր ենք նրանց ընդգրկել ահաբեկչության հովանավոր պետությունների ցուցակում, ինչն աշխարհին ցույց կտա, որ ԱՄՆ-ը Ուկրաինայի հարցում «վա-բանկ» է գնում»,- նշել է Գրեմը։

Նման առաջարկներ հնչեցրել են ամերիկյան Կոնգրեսի մի շարք անդամներ ևս։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ այդ նախաձեռնություններն անվանել է «ապուշ միջոցառումներ» և նախազգուշացրել, որ ԱՄՆ-ի այդ քայլերը ՌԴ-ն անպատասխան չի թողնի։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՖուտբոլի Ուկրաինայի առաջնության հանդիպումները կարող են անցկացվել գաղտնի
Հաջորդ հոդվածըԻսկոն՝ «Սեւիլիայի» խաղացող