‘Ամոս Գիտայ. «Հայ ժողովուրդը իր ցավը աշխարհին հասցնելու խնդիր ունի…»’

1084

«Ոսկե ծիրան»  11-րդ  կինոփառատոնի   «Հետահայաց ցուցադրությունների» ծրագրում ընդգրկված է ժամանակակից հրեա ռեժիսոր Ամոս Գիտայի «Անա Արաբիա», «Սահմանազատում», «Ազատ գոտի», «Ավետյաց երկիր» ֆիլմերը:  Այս oրերին առաջին անգամ  ռեժիսորն այցելել է Հայաստան: «Երկար տարիներ եմ մտածել Երևան գալու մասին: Համակրանք և կարեկցանք եմ ունեցել տառապանքի մեջ եղած հայ ժողովրդի նկատմամբ, որն աշխարհին իր ցավը հասցնելու խնդիր ունի:… Հայ և հրեա ազգերի պատմություննների մեջ շատ զուգահեռներ կան: Երկուսն էլ տեսել են ջարդեր, ունեն կորցրած տարածքներ: Երբեք չեմ հասկացել, թե ինչու թուրքերը չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հրեա կինոռեժիսորը և հավելել, որ անցյալի ոճրագործություններ է ճանաչել և ընդունել, որպեսզի դրանք այլևս երբեք չկրկնվեն:  Ռեժիսորը օրինական և արդարացված է համարում Թուրքիայից հայերի պահանջը.

Լրագրողների հետ հանդիպել է թուրք ռեժիսոր Թայֆուն Փիրսելիմoղլուին, որի «Ես նա չեմ» ֆիլմը (Թուրքիա/Ֆրանսիա/Հունաստան/Գերմանիա) ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային խաղարկային ծրագրում: Թուրք ռեժիսորը նշել է, որ իր ֆիլմերի հերոս է ընտրում սովորական մարդկանց, որոնց հնարավոր է տեսնել փողոցներում: Նրա խոսքով՝ իր գործերն ստեղծելիս ոգեշնչվել է համաշխարհային դասականներից, անվանի մտածողներից: 

Նախորդ հոդվածը‘Տեղեկատվության աղբյուրի բացահայտման պարտավորեցումը՝ վտանգավոր նախադեպ է’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 407.29 դրամ/դոլար’