Ամռանը բոլորից շատ ծախսել են անգլիական, վաստակել գերմանական ակումբները

349

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբների ծախսերի եւ եկամուտների մասին տվյալներ ըստ երկրների։

Ամռանը ամենաշատը ծախսել են անգլիական ակումբները՝ 1,147 միլիարդ դոլար։

  1. Անգլիա՝ 1,147 միլիարդ դոլար
  2. Իտալիա՝ 473,8 միլիոն
  3. Ֆրանսիա՝ 428,9
  4. Գերմանիա՝ 337,9
  5. Իսպանիա՝ 325,4
  6. Բելգիա՝ 120,7
  7. Ռուսաստան՝ 84,9
  8. Պորտուգալիա՝ 75,4
  9. Թուրքիա՝ 73,3
  10. Նիդերլանդներ՝ 53,6

Ամառային տրանսֆերներից ամենաշատը վաստակել են գերմանական ակումբները։

  1. Գերմանիա՝ 462,7 միլիոն դոլար
  2. Ֆրանսիա՝ 457,3
  3. Անգլիա՝ 409,8
  4. Իտալիա՝ 408,2
  5. Իսպանիա՝ 260,2
  6. Նիդերլանդներ՝ 196
  7. Բրազիլիա՝ 173
  8. Բելգիա՝ 151,2
  9. Պորտուգալիա՝ 135,9
  10. Դանիա՝ 113,3
Նախորդ հոդվածըԽոակին Կապառոս. Բոլորն էլ գիտակցում են, թե ինչքան կարեւոր է 3 միավորը
Հաջորդ հոդվածըՖԻՖԱ-ի նախագահն անհեթեթություն է որակել Բրազիլիա — Արգենտինա խաղում տեղի ունեցածը