‘Ամստերդամում առաջարկում են ստեղծել պոռնիկների կոլեկտիվ աշխատանքի կենտրոններ’

1727

Ամստերդամի իշխանությունները հայտարարել են, որ փնտրում են ներդրողների՝ հինգ շենք ձեռք բերելու համար, որտեղ սեքս-արդյունաբերության ներկայացուցիչները կառաջարկեն իրենց ծառայությունները: Այդ մասին փետրվարի 5-ին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով քաղաքապետի մամլո քարտուղարին:

Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ այդ կերպ հույս ունեն պոռնիկներին զերծ պահել իրենց իրավունքների ոտնահարումներից: Հինգ կենտրոններում առնվազն 50 աշխատատեղ կլինի:

Ներկայումս պոռնիկներն աշխատում են անհատաբար, սակայն, իշխանությունների կարծիքով՝ այդ համակարգը նրանց կավատներից կախման մեջ է դնում: Քաղաքապետարանում նաև հավաստիացրել են, որ կենտրոնների բացումը զգալի եկամուտներ կապահովի ներդրողների համար:

Պոռնկությունն օրինականացվել է Շվեյցարիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում և Նոր Զելանդիայում: Այդ երկրներում սեքս-արդյունաբերության աշխատակցուհիները հարկեր են վճարում, բժշկական ապահովագրության, կենսաթոշակի և արձակուրդայինի իրավունք ունեն: Միայն թե անհրաժեշտ է ունենալ արտոնագիր և հարկային հայտարարագիր: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պերմյակովի սակավատմության վերաբերյալ տվյալներ չկան. ՀՀ ՔԿ’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ում նշել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու պայմանները’