‘Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)’

1424

Լոնդոնում ընթացող ATP Ամփոփիչ մրցաշարի առաջին խմբի վերջին տուրում սերբ Նովակ Ջոկովիչն առավելության հասավ չեխ Թոմաշ Բերդիխի նկատմամբ:

1 ժամ, 29 րոպե տևած խաղում աշխարհի առաջին ռակետը հաղթեց 6:3, 7:5 հաշվով և կիսաեզրափակչում հանդես գալու հնարավորություն ստացավ: Հանդիպման ընթացքում Ջոկովիչի ակտիվում էյսեր, կրկնակի սխալներ չգրանցվեցին, նա իրացրեց 12 հնարավոր բրեյք-փոյնթից 4-ը, իր մատուցման ժամանակ պարտվեց 2 գեյմ:

Հիշեցնենք, որ առաջին խմբից դուրս էր եկել նաև Ռոջեր Ֆեդերերը: 

Նախորդ հոդվածը‘ԵԱ. 7-րդ տուրում տղամարդկանց հավաքականը հաղթեց, կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց’
Հաջորդ հոդվածը‘Ամփոփիչ մրցաշար. Նադալը դուրս եկավ կիսաեզրափակիչ ‘