Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչը հաղթեց Մեդվեդևին և կիսաեզրափակիչում կմրցի Ֆրիցի հետ (տեսանյութ)

430

Թուրինում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ, աշխարհի 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևի նկատմամբ:

Հանդիպումը կայացավ «Պալա Ալպինտուր» կենտրոնական կորտում: Աշխարհի 8-րդ ռակետը հաղթեց 3 սեթում՝ 6-3, 6-7 (5-7), 7-6 (7-2):

Ջոկովիչը խմբում գրավեց առաջին տեղը և կիսաեզրափակիչում կմրցի ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ, որը երրորդ տուրում հաղթեց կանադացի Ֆելիքս Օժեր-Ալիսիմին՝ 7-6 (7-4), 6-7 (5-7), 6-2:

Նախորդ հոդվածըGoal.com. ԱԱ-2022. Լավագույն հավաքականները
Հաջորդ հոդվածըՍերժի Հայաստանն ու Նիկոլի Հայաստանը՝ նույն սցենարով. «ՉԻ»