‘Այսօր՝ հուլիսի 4-ին սպասվող իրադարձությունները’

959

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հուլիսի 4-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Ժամը 13:00-ին տեղի կունենա Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի մամուլի ասուլիսը:
  • Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը կայցելեն Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, որից հետո Պաշտպանի գրասենյակում տեղի կունենա ճեպազրույց Պաշտպանի և դեսպանի մասնակցությամբ։ Ճեպազրույցից հետո կներկայացվի Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը խոշտանգումների և այլ անմարդկային վերաբերմունքի կանխարգելման վերաբերյալ:
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում:
  • Ժամը 16-ին Երևանի թիվ 2 տարածաշրջանային քոլեջում տեղի կունենա սփյուռքահայ ուսուցիչների՝ Հայաստանում մեկամսյա վերապատրաստման 2013թ. ծրագրի պաշտոնական բացումը:
  • Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա երիտասարդ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Ալեքսանդր Իրադյանի «Ինքնասպանի գրառումներ» երաժշտական պոեմի պրեմիերան` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի պղնձափողային կազմի, մի քանի միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանի և հեղինակի` Ալեքսանդր Իրադյանի կատարմամբ:
  • «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով՝ ս.թ. հուլիսի 4-ին ժամը 12.00-ին Երևան քաղաքի Արցախի 75 հասցեում տեղի կունենան «Մաքուր երկաթի գործարան» ՓԲԸ-ի կողմից ներկայացված  Մաքուր երկաթի գործարանի վերազինման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ: 

Նախորդ հոդվածը‘Եգիպտոս. պաշտոնանկ արված Մուրսին ձերբակալվել է’
Հաջորդ հոդվածը‘Վերաբացվում է Բեյրութ-Երևան չվերթը ‘