‘Այսօր՝ հունիսի 20-ին սպասվող իրադարձությունները’

759

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունիսի 20-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Կշարունակվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը:
  • Տեղի կունենա կառավարության հերթական նիստը, օրակարգում 25 հարց է ընդգրկված:
  • Ժամը 15։00-ին «Այբ» ավագ դպրոցում տեղի կունենա իսպանացի գրող Գոնսալո Գուարչի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող եռագրության շնորհանդեսը:
  • Ըստ տարբեր ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության, Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս շաբաթ պետք է պայմանագիր կնքի «Լիվերպուլի» հետ: Panarmenian.net-ի թղթակցին«Զվարթնոց» օդանավակայանից հայտնել են, ֆուտբոլիստը այսօր առավոտյան` Երևանի ժամանակով ժամը 08:10-ին, Երևան-Մոսկվա-Լոնդոն չվերթով մեկնելու է Մեծ Բրիտանիա:
  • Կհրապարակվեն «Օտար լեզու» առարկայի միասնական քննության արդյունքները: Բողոքարկումը տեղի կունենա 9-ից մինչև 18-ը:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիան Նեյմարի շնորհիվ հաղթեց Մեքսիկային’
Հաջորդ հոդվածը‘Փախստականների թիվն աշխարհում ռեկորդային աճ է գրանցել (ֆոտոշարք)’