‘Բրազիլիան Նեյմարի շնորհիվ հաղթեց Մեքսիկային’

786

Բրազիլիայի հավաքականը Կոնֆեդերացիաների Գավաթի խմբայի փուլի երկրորդ խաղում 2:0 հաշվով հաղթեց Մեքսիկայի հավաքականին:

Վերջապես բրազիլացիները ցույց տվեցին իրենց կարգավիճակին, համբավին համապատասխան խաղ: Տեխնիկապես գեղեցիկ, կոմբինացինոն եւ արագ խաղաոճի շնորհիվ բրազիլացիները բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին մրցակցի դարպասին:

Վերջապես գործի մեջ տեսանք Նեյմարին: Վերջինիս շատ էին քննադատում եւ արդարացիորեն, որ հաճախ է տարվում անհատական խաղով, սակայն մեքսիկացիների հետ խաղում նա փայլուն կերպով համագործակցեց թիմակիցների հետ, շատ արդյունավետ գործեց առջեւի գծում, ինչի արդյունքն էլ գոլն ու գոլային փոխանցումն էին նրա կատարմամբ:

Բրազիլիան այս հաղթանակից հետո վաստակեց 6 միավոր եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Մեքսիկան միավոր դեռ չի վաստակել եւ կորցրել խմբից դուրս գալու հնարավորությունները:

Կոնֆեդերացիաների Գավաթ
А խումբ, երկրորդ տուր
Բրազիլիա – Մեքսիկա` 2:0
Նեյմար, 9, Ժո, 90+2

Նախորդ հոդվածը‘Անշարժ գույքից զրկված քաղաքացիները ահազանգել են ՄԻՊ-ին’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 20-ին սպասվող իրադարձությունները’