‘Այսօր՝ փետրվարի 5-ին սպասվող իրադարձությունները’

847

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ փետրվարի 5-ին կայանալիք ուշագրավ մի քանի իրադարձություններ:

Պարույր Հայրիկյանն այսօր մամուլի ասուլիսով հանդես կգա: Ասուլիսը կլինի ոչ թե բժշկական կենտրոնում, որտեղ բուժվում է Հայրիկյանը, այլ մամուլի ակումբներից մեկում: Հայրիկյանը հայտնելու է իր դիրքորոշումը՝ Սահմանադրական դատարան դիմելու և ընտրությունները հետաձգելու վերաբերյալ:

Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով կքննարկի «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի և քաղաքացի Ռաշիդ Մելիքսեթյանի դիմումների հիման վրա գործը: Դիմումատուները վիճարկում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի սահմանադրականությունը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածով կարգավորվում են գործն ըստ էության լուծող դատական ակտ ընդունելիս լուծման ենթակա հարցերը: 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Հադրութի ուղղությամբ: ԼՂՀ տարածքից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկանցի Լյուքսեմբուրգի թիմի հետ: Խաղը տեղի կունենա Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» ստադիոնում (15 128 տեղ): Հանդիմպման կազմակերպիչներն են Վալանսի մարզական ասոցիացիան, GAMA Sport-ը եւ LR Sports-ը: Հայաստանի հավաքականը վերջին անգամ հանդես է եկել Ֆրանսիայում 1999-ին:

Ամերիկյան Apple ընկերությունը կներկայացնի ու շուտով վաճառքի կհանի 4-րդ սերնդի iPad-ի նորացված տարբերակը, որը նիշքերի պահպանման կրկնակի հնարավորություն կունենա։ Նոր սարքավորումը կունենա 128 գիգաբայթ ծավալով հիշողություն, ինչպես նաև Wi Fi: Պլանշետի գինը կկազմի 799 դոլար։

Նախորդ հոդվածը‘Վալերի Կարպին. Մովսիսյանից հենց սա ենք սպասում’
Հաջորդ հոդվածը‘Հաջորդ անգամ կարող է իշխանությունների բախտն այլևս «չբերել». Մամուլ’