‘Այսօր ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 409.00 դրամ/դոլար’

876

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 46 լոտ խմբաքանակով վաճառվել է 2.400 մլն.դոլար (1.718 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 409.00 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.12 կետով բարձր է հոկտեմբերի 10-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:  

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 409.1 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 409.25 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 409.00 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 409.00 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 409.00 դրամ/դոլար, առավելագույն գինը` 409.00 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 531.054 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում աճել է 406.35 դրամ/դոլարից մինչև 408.50 դրամ/դոլար: 

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ-ն արձագանքել է թուրքական կողմին ‘
Հաջորդ հոդվածը‘Կքննարկվի Ռուսաստանին հայկական աղաչափերի մատակարարման հարցը ‘