‘Այսօր Եվրոպայում մեծ ֆուտբոլի օր է’

952

Այսօր Եվրոպայում 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 9 խմբերում կկայանա 23 հանդիպում, որոնցից մի քանիսը մեծ հետաքրքրությամբ են սպասվում:

A խումբ

Խորվաթներն ու սերբերը բացի պատմական հաշիվներից, ունեն նաեւ մարզական հարցեր, որոնք կպարզեն խաղադաշտում: Սկզբունքային այս մրցավեճը մրցաշարային առումով բախտորոշ նշանակություն ունի: Բելգիայի «ոսկե» հավաքականը կփորձի հերթական երեք միավորը վերցնել Մակեդոնիայում:

Խորվաթիա – Սերբիա` 21:00

Մակեդոնիա – Բելգիա` 23:45

Շոտլանդիա – Ուելս` 00:00

B խումբ

Սա Հայաստանի խումբն է: Չեխերը Երեւան ժամանելուց առաջ կենաց եւ մահու պայքար են մղելու դանիացիների հետ: Ավելորդ է ասել այս հանդիպման նշանակությունը կողմերի համար:

Բուլղարիա – Մալթա` 20:00

Չեխիա – Դանիա` 23:30

C խումբ

Ղազախստանը խիստ բարկացած է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի խոսքերի վրա, որը Ղազախստանին, ինչպես Անդորային եւ Սան-Մարինոյին, անվանել էր գաճաճ երկիր, որը ընկնում է հզոր թիմերի ոտքերի տակ: Այսօր ղազախները կփորձեն գերմանացիների ապացուցել, որ իրենք Սան-Մարինո չեն:

Ղազախստան – Գերմանիա` 22:00

Ավստրիա – Ֆարերներ` 23:30

Շվեդիա – Իռլանդիա` 23:45

D խումբ

Այս խմբում կարեւոր հանդիպումներ չկան, եթե միայն հունգարները չհիշեն իրենց փառավոր անցյալը:

Անդորրա – Թուրքիա` 22:15

Հունգարիա – Ռումինիա` 23:30

Հոլանդիա – Էստոնիա` 23:30

E խումբ

Այս խմբին անդրադառնալու կարիք առայժմ չի զգացվել

Սլովենիա – Իսլանդիա` 21:00

Նորվեգիա – Ալբանիա` 22:00

F խումբ

Պորտուգալացիները ռուսներին հասնելու համար պարտադիր պետք է հաղթեն Իսրայելին: Այսքանը:

Իսրայել – Պորտուգալիա` 16:45

Լյուքսեմբուրգ – Ադրբեջան` 23:15

Հյուսիսային Իռլանդիա – Ռուսաստան` 23:45

G խումբ

Մեծ հետաքրքրությամբ է սպասվում Բոսնիայում կայանալիք հանդիպումը: Սա, թերեւս 1-ին տեղի մրցավեճ է:

Լիխտենշտեյն – Լատվիա` 22:30

Սլովակիա – Լիտվա` 23:10

Բոսնիա – Հերցեգովինա – Հունաստան` 23:45

H խումբ

Լեհաստան-Ուկրաինա. այս երկուսից մեկը ի վերջո ավելորդ է եւ դա այսօր կպարզվի:

Մոլդովա – Չեռնոգորիա` 23:30

Լեհաստան – Ուկրաինա` 23:45

Սան Մարինո – Անգլիա` 00:00

I խումբ

Վրաստանը մեր հարեւանն է, բայց ճշմարտությունն այն է, որ Ֆրանսիան հիանալի է առայժմ հանդես գալիս խմբում:

Իսպանիա – Ֆինլանդիա` 23:45

Ֆրանսիա – Վրաստան` 00:00

Նախորդ հոդվածը‘Կարգալույծ է հռչակվել Տ. Զոհրապ քահանա Մազմանյանը’
Հաջորդ հոդվածը‘Աղվան Վարդանյան. Գործի են անցել թաղային հեղինակությունները’