‘Այսօր Երևանում ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել’

2322

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի տարածքում՝ հունվարի 24-ին արևելյան շրջաններում, 27-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:

25-ին, 26-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը արևելյան շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով, 27-ի գիշերը ամենուրեք կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում՝ հունվարի 24-26-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ի գիշերը սպասվում են տեղումներ:

 

Երևանի հունվարի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան    7.60C (1984 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան       -26.00C (1972 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան  -4.90C

Նշենք, որ այսօր Երևանում գրանցվել է  9 աստիճան տաքություն, ինչը նշանակում է, որ մայրաքաղաքում ջերմաստիճանային ռեկորդ է սահմանվել: Նախկին առավելագույն ցուցանիշից, որը գրանցվել է 1984 թ. այսօրվա ջերմաստիճանը բարձր է 1.4 աստիճանով:

Նախորդ հոդվածը‘Մովսեսի գյուղապետը մանրամասներ է ներկայացրել սահմանային միջադեպից’
Հաջորդ հոդվածը‘Հունվարի 23-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 470.5 դրամ/դոլար’