‘Հունվարի 23-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 470.5 դրամ/դոլար’

866

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 1 լոտ խմբաքանակով վաճառվել է 100 հազ.դոլար (47.350 մլն.դրամ), 473.50 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.74 տոկոսային կետով բարձր է նախորդ` 2015-ի հունվարի 22-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 473.50 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 473.50  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 473.50 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 473.50  դրամ/դոլար, առավելագույն գինը` 473.50 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2015 թվականի հունվարի 12-ից մինչև հունվարի 23-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 3.800 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 475.00 դրամ/դոլարից իջել է մինչև 473.50 դրամ/դոլար: 

Նախորդ հոդվածը‘Այսօր Երևանում ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել’
Հաջորդ հոդվածը‘PayPal-ը և Google-ը միացել են Ղրիմի դեմ պատժամիջոցներին’