‘Այսօր կկայանա Բաղդադ-Երեւան-Էրբիլ առաջին չվերթը ‘

874

Այսօր կկայանա Բաղդադ-Երևան-Էրբիլ (Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք) ուղղությամբ առաջին չվերթը, որը կիրականացնի «Իրաքյան ավիաուղիներ» ավիաընկերությունը: Քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանը iLur.am-ին տեղեկացրեց, որ կանոնավոր չվերթը կիրականացվի շաբաթական երկու անգամ շաբաթվա չորրորդ և յոթերորդ օրերին CRJ900 և Boeing 737 ինքնաթիռներով:

Առաջին չվերթով Հայաստանի Հանրապետություն կժամանեն Իրաքի կառավարության անդամներ և շուրջ 50 տուրիստական գործակալությունների ղեկավարներ:

«Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը պատկանում է Իրաքի կառավարությանը: Հայաստանի Հանրապետությունում ավիաընկերության ներկայացուցիչն է «Ավիա-Սերվիս» ընկերությունը:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Լուիշ Ֆիգուն ներկայացրել է իր ծրագիրը ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Պասկեւիչյան. Անտիինստիտուցիոնալ’