‘Այսօր Մոսկվայում քարոզարշավի վերջին օրն է’

790

Այսօր՝ կիրակի օրը կայանալիք քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի վերջին օրը, Մոսկվայում մի քանի զանգվածային միջոցառումներ են կայանալու:

Քարոզարշավի վերջին օրն աշխուժացել է քաղաքապետի պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինի շտաբի ղեկավարի հայտարարությունը. Լյուդմիլա Շևցովայի խոսքերով՝ հաղթանակի դեպքում Սոբյանինը, հնարավոր է, ընդդիմության  թեկնածու Ալեքսեյ Նավալնիին հրավիրի աշխատելու իր թիմում: Այս հայտարարությանը ավելացել է նաև գրող Բորիս Ակունինի՝ ուրբաթ օրը իր ֆեյսբուքյան էջում հայտարարած մրցույթը. նա առաջարկում է գուշակել, թե պաշտոնական տվյալներով՝ որքան ձայն կստանա Նավալնին, և խոստանում է մրցույթի հաղթողին նվիրել իր գրքերից մեկը՝ ինքնագրով:

Այսօրամենաբազմամարդ ակցիան կկազմակերպվի , բնականաբար, ի պաշտպանություն Սոբյանինի՝ «Օլիմիական» մարզահամալիրում: Քաղաքապետի պաշտոնակատարի  քարոզչությանը կմասնակցեն Տուրեցկու երգչախումբը, Գրիգորի Լեպսը, «Լյուբեն» և այլն: Կազմակերպիչները հույս ունեն, որ համերգին ներկա կլինի 27 հազար մարդ:

Ալեքսեյ Նավալնիի ակցիայի մասնակիցների հայտագրված թիվը մի քիչ պակաս է՝ 25 հազար: Հանարահավաքը կվարի լրագրող Լեոնիդ Պարֆյոնովը, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը’10 թիմեր, որոնք ամենաշատն են ծախսել տրանսֆերների համար’
Հաջորդ հոդվածը‘Էրիկ Աբիդալ. Երբ առողջական խնդիրներ ունեի, Բարսան ինձ չէր վարձատրում’